«Ժամանակակից վիրաբուժության կլինիկա»-ն` CMS-ը` առողջության պահպանման և վերականգնման բժշկական կենտրոն է, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, կահավորված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Կլինիկան գործում է 2007 թվականից. Առաջիններից մեկն է Հայաստանում՝ ստեղծված արևմտյան լավագույն կլինիկաների օրինակով:
Այստեղ Ձեր առողջության պահպանմամբ և վերականգնմամբ կզբաղվեն Հայաստանի լավագույն, արհեստավարժ մասնագետները: Ձեզ կմատուցվեն համապատասխան բարձրակարգ բժշկական ծառայություններ, ինչպես նաև կարժանանաք բարեխիղճ և հարգալից վերաբերմունքի՝ ամբողջ անձնակազմի կողմից:
Կլինիկան համագործակցում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ:
Մեր ծառայությունները
Էնդոսկոպիկ և լազերային տեխնոլոգիաների կիրառում
Նախավիրահատական ստանդարտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները կատարվում են տեղում